ՀՀ ՍԴ նախագահը կմեկնի Ստրասբուրգ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։


Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։


Մասնակիցների թվում են Իտալիայի, Ավստրիայի Հանրապետությունների սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորներ, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/26/%d5%b0%d5%b0-%d5%bd%d5%a4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a3/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply