ՌԴ-ում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյ

Նոյեմբերի 9-16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ից։


Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում նոյեմբերի 14-ին «Զարյադյե» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի համերգը։

Նշենք, որ մշակութային միջոցառումների ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Օֆլայն» ներկայացմամբ, ինչպես նաև Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով, որը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնի «Բոլշայա Օրդինկա» բեմում։

Նոյեմբերի 11-ին էլ Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է եկել «Օֆլայն» ներկայացմամբ:

Նոյեմբերի 12-ին Մոսկվայի թատերական արվեստի ստուդիայի հիմնական բեմում Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հանդես է եկել «Առյուծը ձմռանը» ներկայացմամբ։


Մշակույթի օրերը կամփոփվեն նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում դաշնակահար Անահիտ Դիլբարյանի համերգով։

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Tigranian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/14/%d5%bc%d5%a4-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b8%d6%82/

Leave a Reply