Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը։
Այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Nanijanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/14/%d5%ba%d5%a5%d5%af-%d5%ab-%d6%84%d5%b6%d5%b6%d5%b9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%aa%d5%a1/