168: «Ցավոք, Հայաստանը եվրոպական մեզ համար շատ կարևոր երկրներում, ԱՄՆ-ում, Ճա

Նոյեմբեր 1, 2026

Դեռևս նախորդ տարի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասել էր, որ տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը տուրիզմի համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում՝ ամերիկյան ու եվրոպական,  «կարմիր» սահմանագծերով է ներկայացված։ Այսօր էլ այս առումով իրավիճակը չի փոխվել։

«Ցավոք, Հայաստանը շարունակում է ներկայացված մնալ «կարմիր» սահմանագծերով։

Վերջերս հանդիպում ունեցանք Գերմանիայից ժամանած Բունդեսթագի պատգամավորներից մեկի հետ, որի ժամանակ նաև այս հարցը քննարկեցինք։ Նա մեզ խոստացավ իր իրավասությունների շրջանակներում խնդիրը ներկայացնել Գերմանիայում։ Սակայն հարցի լուծման համար միայն մեկ երկրի հետ աշխատելով՝ հնարավոր չէ արդյունքի հասնել։

Իհարկե, մեզ միշտ հավաստիացնում են բոլոր մակարդակներում՝ Արտգործնախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, բոլոր պլատֆորմներով հնարավորինս այս հարցը բարձրացնում են, ինչն իրականում շատ կարևոր է։ Մենք հույս ունենք, որ խաղաղության գործընթացի շրջանակներում այս հարցը պետք է լուծվի։

Կարդացեք նաև

  • «Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ «կարմիր» գոտիավորմամբ. վերջերս շուկայի կողմից ունեցանք փոքր ահազանգ». Մեխակ Ապրեսյան
  • Հայաստանը կարմիր գոտիավորմամբ ներկայացնելը խոչընդոտում է զբոսաշրջիկների այցելությունները. անվտանգության խնդիրը կա. Մեխակ Ապրեսյան
  • Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը․ պարզաբանում են մասնագետները՝ շեշտելով տնտեսական ու անվտանգային գործոնների ազդեցությունը

Ցավոք, Հայաստանը դեռևս եվրոպական մեզ համար շատ կարևոր երկրներում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում մնում է «կարմիր» գոտիավորմամբ ներկայացվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ այս հարցը քննարկելու համար շատ հանդիպումներ ու քննարկումներ տեղի ունենան, մինչ այս հանդիպումներ են ունեցել Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ, նաև համապատասխան երկրների դեսպանատների հետ։ Համատեղ քննարկումներ են տեղի ունեցել։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ եթե այս «կարմիր» գոտիավորումը չլիներ, ապա այսօր զբոսաշրջության ոլորտում գրանցված թվերն ավելի բարձր կլինեին։

«Կարևոր է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, կարծում եմ՝ շատ լավ արդյունքներ կունենայինք։ Կարծում եմ՝ սրանից ավելի շատ տուժում է կազմակերպված տուրիզմը, ինդիվիդուալ կրկին շատերը գալիս են Հայաստան, շատ մեծ ուշադրություն չդարձնելով, այսպես ասած՝ այդ «նախազգուշացմանը»։ Շատերը այս կամ այն աղբյուրներից իմանալով ՀՀ-ում տիրող իրական իրավիճակի մասին, գալիս են մեր երկիր։ Չմոռանանք նաև, որ շատ հեղինակավոր պարբերականներ մշտապես հակառակ պատկերն են ներկայացնում, որ անվտանգ ու հանգիստ երկրներից մեկն է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։

Կրկնում եմ՝ ինդիվիդուալ առումով Հայաստան գալիս են, բայց կազմակերպված զբոսաշրջությունը, որն ավելի պատասխանատու է և զբոսաշրջային ընկերությունները տեսնելով իրենց երկրների արտաքին գերատեսչությունների պաշտոնական կայքերում «կարմիրով» ներկայացված լինելը, միշտ չէ, որ ռիսկ են անում կազմակերպված ձևով զբոսաշրջային խմբեր բերել Հայաստան»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Շարունակելով թեման, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծեց՝ կազմակերպված զբոսաշրջությունը մշտապես հատուկ ու ողնաշարային նշանակություն ունի Հայաստանում և առհասարակ տարբեր երկրներում կայուն ու պատասխանատու զբոսաշրջություն ունենալու համար։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/01/168-%d6%81%d5%a1%d5%be%d5%b8%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1/

Leave a Reply