Մտահոգություններ ունենք ԱՄՆ-ի ցանկացած ներկայության հետ Իրանի շուրջ. Աբբաս Ար

Հոկտեմբեր 16, 2026

«Մենք մտահոգություններ ունենք ԱՄՆ-ի ցանկացած ներկայության հետ տարածաշրջանում և Իրանի շուրջ»,- այս մասին այսօր Երևանում ընթացող COP17 ՄԱԿ համաժողովի կուլիսներում հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով ԹՐԻՓՓ պրոյեկտի շուրջ Թեհրանի մտահոգություններին և դիրքորոշմանը:

Չնայած մտահոգություններին, իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև նշեց, որ այս հարցով իրանական կողմն անմիջական կապի մեջ է  հայ բարեկամների հետ։

«Մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում։Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ: Իմ լավ բարեկամ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում էր, մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, միգուցե, երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ։ Այսպիսով՝ մենք սերտ կապի մեջ ենք»,- ասաց Արաղչին։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Albert Nalbandian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%ab-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%81/

Leave a Reply