Ազգային անվտանգության ծառայությունն ապատեղեկատվություն է որակում Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման ու որոնողական աշխատանքերի իրականացման մասին լուրը։ Այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«Ապատեղեկատվություն է, նման դեպք Մեղրիում չկա։ ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը»,- հայտնել են կառույցից։
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ 24 News–ը հայտնել է, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։ «Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները»,- գրում է ԶԼՄ-ն:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%80%d6%84%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80/