Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։
“Հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է և դատական նիստի օրը նշանակվել է, չկա ողջամիտ բացատրություն և պատճառ, թե ինչու Ծառուկյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ”,- նշեց Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին Նոր Նորք վարչական շրջանի դատարանում:
Տոնոյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ զեկույցին՝ ընդգծելով, որ դրանում հստակ արձանագրվել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ քվեները գողացվել են և մարդիկ զրկվել են վերաքվեարկության հնարավորությունից: Նրա խոսքով, ԲՀԿ-ն զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից, և այս գողությունը ոչ թե մեկ խորհրդարանական խմբակցության մանդատների մասին է, այլև ԲՀԿ-ի խորհրդարանում չընդգրկվելը փաստացի փոխել է խորհրդարանի համապատկերը։
“ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ այս խորհրդարանը լեգիտիմ է, այնուամենայնիվ, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է կոնկրետ մեկ ամբողջական խորհրդարանական խմբակցության մանդատների գողության փաստացի հանգամանքը, և առաջ է քաշում իրավական փոփոխություններ իրականացնել ընտրական գործընթացների հետ կապված”,- նշեց նա:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/verelq-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d6%84%d5%b6%d5%b6%d5%ab%d5%b9%d5%a8-%d5%b4%d5%a5%d6%80%d5%aa%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a3%d5%a1%d5%a3%d5%ab%d5%af-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6/