Verelq: Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդո

Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։


“Հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է և դատական նիստի օրը նշանակվել է, չկա ողջամիտ բացատրություն և պատճառ, թե ինչու Ծառուկյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ”,- նշեց Տոնոյանը:


Նա տեղեկացրեց, որ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին Նոր Նորք վարչական շրջանի դատարանում:


Տոնոյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ զեկույցին՝ ընդգծելով, որ դրանում հստակ արձանագրվել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ քվեները գողացվել են և մարդիկ զրկվել են վերաքվեարկության հնարավորությունից: Նրա խոսքով, ԲՀԿ-ն զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից, և այս գողությունը ոչ թե մեկ խորհրդարանական խմբակցության մանդատների մասին է, այլև ԲՀԿ-ի խորհրդարանում չընդգրկվելը փաստացի փոխել է խորհրդարանի համապատկերը։


“ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ այս խորհրդարանը լեգիտիմ է, այնուամենայնիվ, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է կոնկրետ մեկ ամբողջական խորհրդարանական խմբակցության մանդատների գողության փաստացի հանգամանքը, և առաջ է քաշում իրավական փոփոխություններ իրականացնել ընտրական գործընթացների հետ կապված”,- նշեց նա:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/verelq-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d6%84%d5%b6%d5%b6%d5%ab%d5%b9%d5%a8-%d5%b4%d5%a5%d6%80%d5%aa%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a3%d5%a1%d5%a3%d5%ab%d5%af-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply