ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են ագրոպարենային ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները։
Նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրով նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու դրանց իրականացման հիմնական ուղղությունները։
Արման Խոջոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, մրցունակ և բարձրարժեք ապրանքների արտադրության, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած և ժամանակակից գյուղատնտեսական համակարգի ձևավորման քաղաքականություն։
Երկկողմ կարևորվել է «խելացի», կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պարենային համակարգերի հզորացումը։
Իր հերթին Հոլգեր Կրեյը վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական բարեփոխումներին։ Նա բարձր է գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան և ընդգծել ագրոպարենային արժեշղթաների հզորացման ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվորեն շարունակել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների խորացման, առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր նախաձեռնությունների առաջմղման նպատակով։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Greg Madatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/07/%d5%b0%d5%a2-%d5%b6-%d5%af%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5/