Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «

Հոկտեմբեր 3, 2026

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ տարածք է գրավել (ֆիզիկական ներկայություն):

Դրանից հետո (2022-2023 թթ ընթացքում) ադրբեջանցիներն այս շրջանում իրականացրել են զգալի ինժեներական աշխատանքներ:

Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի գործողություններն այդքանով չեն սահմանափակվել: 2026 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի արբանյակային լուսանկարներում երևում է նոր և ընդլայնված դիրքային ենթակառուցվածք:

Մի շարք հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը (ճանապարհների ընդլայնում, դիրքերի կահավորում և լայնացում) վկայում է ոչ թե եզակի գործողությունների, այլ համալիր դիրքային ենթակառուցվածքի զարգացման մասին:

Հատկանշական է, որ աշխատանքներն իրականացվել են նախկին խորհրդային սահմանից 1,2 կմ -ից 6 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի հատվածում (ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ. տեղագրական քարտեզով այդ դիրքերը գտնվում են Հայկական ԽՍՀ տարածքում):

Ընդ որում, ռազմական ենթակառուցվածքի ամրապնդումն ու ընդլայնումը տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը խորհրդային քարտեզների հիման վրա սկսելուց, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/03/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%ac%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%82/

Leave a Reply