Verelq: Հայկական երկաթուղու հարցով հայ–ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպ

Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա այսօր` նոյեմբերի 27-ին։


Sputnik Արմենիայի հաղորդմամբ` բանակցությունները կկայանան կրճատված ձևաչափով. ռուսական կողմը կներկայացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ Նա կհանդիպի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանի հետ։


Օրակարգում կլինեն երկաթուղու շահագործմանն ու արդիականացմանն առնչվող հարցերը։


Ռուսական պատվիրակության կրճատումը հավանաբար կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հետ։ Ռուսական կողմը, ըստ ամենայնի, սպասում է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքներին։ Չի բացառվում, որ առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցը։


Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել է Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին. խմբ.)։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Edgar Tavakalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/28/verelq-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%bc%d5%b8%d6%82/

Leave a Reply