Ցավոք, այսօր Հայաստանում մի աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ միաժամանակ կալանքի տակ են գտնվում ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Անդրանիկ Թևանյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա տեղելացրեց, որ դիմել են ՍԴ, ՄԻԵԴ՝ վիճարկելու հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:
«ԵԽԽՎ վերջին զեկույցում ևս արձանագրվել է ԲՀԿ ընտրողների ձայների հետ կապված խնդիրը։ Այն է՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ձայները գողացվել են 7 փաստացիշուրջ 60 հազար ընտրող զրկվել է իր ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից»,- ասաց Տոնոյանը։
Նա հավելեց, որ պայքարը հանուն արդարության շարունակվում է, պայքարելու են Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ոտնահարված իրավունքների վերականգնման համար:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Badalian Vardan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/28/verelq-%d5%a2%d5%b0%d5%af-%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%a4-%d5%b4%d5%ab%d5%a5%d5%a4%d5%9d-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d6%82/