168: Ո՞ւր են ձեր հրաժարականները… Վարդապետյա՛ն, Գալյա՛ն, Ավանեսյա՛ն, ինչո՞ւ մա

Նոյեմբեր 26, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նախորդ տարի` 2025 թվականին, Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) 24 մահվան դեպք է արձանագրվել: Բազմիցս եմ եղել «Նուբարաշենում», գիտեմ՝ ինչ վիճակ է… Սարսափելի պայմաններ են: «Նուբարաշենում» կայուն գարշահոտություն է… Չապացուցված մեղադրանքով մարդուն՝ ընդդիմադիր գործչին, բանտ են բերել… Ինչո՞ւ մահացավ Արսեն Գևորգյանը… Ինչի՞ եք կալանավորել էդ մարդուն: Դրանից հետո հայտնվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և շատ ինքնավստահ տոնով ասաց՝ մահեր լինում են ամենուր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում: Կարծես մարդու մահվան մասին չէր խոսքը: ՔԿՀ-ներում մարդու մահվան պատասխանատուն դու ես, տիկի՛ն Գալյան:
  • Ես շատ էի սպասում հրաժարականների: Քաղբանտարկյալների թեմայով լսումներ եղան Ազգային ժողովում, բայց ոչ մեկն Արսեն Գևորգյանի մահվան համար գլխավոր դատախազի ու մյուսների հրաժարականը չպահանջեց: Փաստաբաններն էլ էին ներկա, բայց ոչ ոք հրաժարական չպահանջեց: Քաղաքական գնահատականներ լսում ենք, բայց իրենց պետք է պատին դեմ տալ: ՔՊ-ականների մեջ մարդկային ոչինչ չկա, մարդու մահն էլ վրաները չի ազդում:
  • Գլխավոր դատախազը սմերտնիկ է… Ակնհայտ կեղծ մեղադրանքներով մարդուն որ բանտ եք ուղարկում, ի՞նչ եք մտածում:

Կարդացեք նաև

  • Հիսուսի խոսքերը պահելու օգուտը
  • Հայաստանն ուղեղային մորմոքի վերածելու նուրբ արվեստը
  • ԹՐԻՓՓ-ը՝ Անկարա-Թեհրան հակասությունների ու շահերի խաչմերուկում. հնարավո՞ր են բանակցություններ, ի՞նչ «գին» կառաջարկի Իրանը
  • Երբ ՔԿՀ-ներում ջարդեցին ցմահ դատապարտյալներին, Ծովինար Թադևոսյանը նոր էր նշանակվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ… Անհամաչափ ուժ էր կիրառվել դատապարտյալների նկատմամբ, հանդիպեցի, նրան ասացի՝ դուք պետք է հանդիպեք ցմահ դատապարտյալների հետ… Գնաց, հանդիպեց… Բայց ես լինում եմ բանտերում և չեմ տեսնում, որ շատ բան է փոխվել: Բանտերում բուժսպասարկումը սարսափելի է: Հոգեկան խնդիրներ ունեցողին կարող է բերեն, ասպիրին տան…
  • Արսեն Գևորգյանի դեպքում շատ կարևոր է՝ ինչ ինֆորմացիա են փաստաբանները ստացել, օրինակ՝ նրա խցակիցներից: Պետք է հասարակությանն այդ մասին տեղեկություն տան, այլապես պետք է մնանք Սրբուհի Գալյանի տված տեղեկատվության հույսին: Ի վերջո, կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանն իր տանը կարող էր լինել ու չստանար այդ ինֆարկտը, կամ տանը լիներ ու պատշաճ, ժամանակին օգնություն ստանար: Ես կարծում եմ՝ փաստաբանները պետք է խոսեն:
  • Նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի պաստառից մի փոքր պոկած, հոգեկան խնդիրներ ունեցող Արմեն Հովհաննիսյանին ձերբակալեցին, տարան ոստիկանություն, մարդն այնտեղ ինքնասպան եղավ… Ի՞նչ էր արել Արմեն Հովհաննիսյանը, ինչո՞ւ էին ձերբակալել նրան: Ընդ որում, ինձ համար շատ ծանր էր լսել՝ Արմեն Հովհաննիսյանն ասել էր՝ ես ներողություն կխնդրեմ… Ու մարդը մահացավ, մոռացվեց, գնաց:
  • Աննա Հակոբյանն ուզում է մի ձևով ինքնահաստատվել, որ հանրությունն իրեն լուրջ ընդունի: Աննա Հակոբյանը մարդ է առանց ապրումակցման: Ընտանեկան բռնության թեման իրենից շատ հեռու թեմա է: Ավելի լավ է, թող կին վարորդներին սուլիչ բաժանի… Հիմա սկսել է խոսել Երևանի երթևեկության, խցանումների մասին, Տիգրան Ավինյանի դեմ: Աննա Հակոբյանի կերպարը շատ մերժելի է հասարակության համար:
  • Լավ, սրանք մի մարդկային բան չունե՞ն… Սրանց բոլոր քայլերն անմարդկային են: Այսքան ատելություն են տարածում, մարդկանց միմյանցից բաժանում… Սրանք ապացուցում են, որ կինը չպիտի այսքան շատ պատասխանատու պաշտոններ զբաղեցնի: Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին կալանավայրից անչափահաս դստեր և 86-ամյա մոր հետ հեռախոսազրույցի իրավունքից զրկելը աննախադեպ բան էր: Կի՛ն գլխավոր դատախազ, դու բացառիկ իրավունք ունեիր այդ արգելանքը հանելու…Ինչի՞ չարեցիր: Էս ատելությամբ ինչի՞ եք հասնելու:

  • Դուք նկատե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ շփվել չգիտի: Մենք ամեն օր աղետի մեջ ենք: Մարդը նսեմացնելու մոլուցք ունի: Երբ նրան հարց են տալիս, ինքը ոչ թե հարցին է պատասխանում, այլ հարց տվողին: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասաց՝ եղկելի, Արթուր Օսիպյանին ասսաց՝ ինչի՞ չես մեռել, ա՛յ տականք: Կամ Ալեն Սիմոնյանը, երբ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ասաց ՝ շան լակոտ, ինչո՞ւ չպետք է ակնկալեր, որ նույն պատասխանն է ստանալու: Դու ո՞վ ես… Ո՛չ վարչապետն է վարչապետ… Իր այս պահվածքը հենց դրանից է: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն վարչապետ չի զգում: Մեղքի ու խղճի զգացում չունեն:
  • Ես այն մարդկանցից եմ, ովքեր ասում են՝ Սահմանադրության նոր տեքստի բովանդակային քննարկման մեջ չպետք է մտնել: Ընդհակառակը, պետք է այնպես քննարկել, որ այդ տեքստը հետ թռչի Նիկոլ Փաշինյանի գիրկը:
  • Իրենց պլանավորելով չէ, որ ոնց ասեն, այնպես լինի: Մենք կատաստրոֆիկ վիճակի մեջ ենք: Որևէ ուժ չպետք է դրսից կառավարվի: Մենք մեր շահերով, որում ինձ համար շատ ծանր էր լսել՝ Արմեն Հովհաննիսյանն ասել էր՝ ես ներողություն կխնդրեմ… Ու մարդը մահացավ, մոռացվեց, գնաց: պետք է առաջնորդվենք: Ուրախ եմ ընդդիմության համախմբման համար: Պետք է գոռան, ճչան, ու զանգվածները կգնան իրենց հետևից: Մենք կորցնում ենք մեր երկիրը: Ո՞նց կարող ենք ինչ-որ չկայացած մարդու պատճառով էս երկիրը կորցնել: Դա չի՛ լինելու: Բագրատ սրբազանին հաջողվեց համախմբել, ուրեմն մյուսներին էլ կհաջողվի համախմբել մարդկանց: Երկիրը ոտքի տակ է տվել ու կանգ չի առնում: Նայե՛ք՝ ինչ խանդաղատանքով, հրճվանքով է նայում Էրդողանին: Աստված մեզ այդ զորությունը տալու է, ու սրանց դեն ենք շպրտելու:
  • Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի խոստացած հրաժարականին: Հետո էլ կասի՝ ո՛չ, ես հրաժարական չեմ տալիս: Հունիսին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր՝ եթե ինքը, իր ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, իրենց չընտրեն, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու… Մարդիկ չընտրեցին, իր ցանկալի ձայների քանակը չունեցավ, աղետալի պատերա՞զմ եղավ: Սո՛ւտ… Եվ ի՞նչ, որևէ խոսքի համար պատասխան տալի՞ս է: 
  • Իրեն հրաժարական տալ կստիպեն միայն արտաքին ուժերը: Ես տեսնում եմ՝ ծիլեր կան, աշխարհաքաղաքական շարժերը շատ կարևոր են: Մինչև հիմա պլստում է ձկան պես, բայց հիմա չեմ կարող ասել՝ Պուտինն իրեն որքանով կների:

  • «Հայկական ժամանակում» (Փաշինյանի ընտանեկան թերթում) տարիներ առաջ մի հրապարակում էր արել Փաշինյանը: Սուքիասյանների ու Գագիկ Ծառուկյանի հետ կապված պատմություն էր՝ գարեջրի ընկերության հետ կապված: Գագիկ Ծառուկյանն եկել էր՝ հերքում պահանջելու: Երբ դուրս եկան, թիկնապահները ֆիզիկական բախում ունեցան աշխատակիցների հետ… Ծառուկյանը Փաշինյանի թևից բռնեց, ներս տարավ՝ իր սենյակ, որ խոսեն, ու որոշ ժամանակ անց սենյակից դուրս եկան բարիշած… Որ դուրս եկան, Ծառուկյանը կանանցից ներողություն խնդրեց, բայց ես ասացի՝ թքած ունեմ էդ ներողության վրա: Ծառուկյանն ապշեց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ գնաց՝ երևի ավելի լավ պայմաններում բարիշելու… Ես շատ ծանր տարա ուժի ցուցադրությունը, միջամտեցի. Նիկոլի հետ հարց ունեք, գնացե՛ք, ձեր հարցերը լուծե՛ք, աշխատակիցներն ի՞նչ կապ ունեն: Պատին էի հենվել, փորձում էի պահել ինքնատիրապետումս, որ թիկնապահների հետ վեճի չբռնվեմ: Խաչատուր Քոքոբելյանն էր եկել, Արարատ Զուրաբյանը… Եվ հիշում եմ երջանկահիշատակ լրագրող Նաիրա Մամիկոնյանին, լույս իջնի հոգուն, շշմել էր, ասաց՝ նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո ես նման բան չեմ տեսել… Ու այդքանից հետո ինքը՝ Փաշինյանը, նրանց հետ գնաց… Երևի խմելու… Ինքը հարցերն այդպես էր լուծում:
  • Կառավարության ճեպազրույցում Փաշինյանն այսօր ասել է՝ «ՌԴ-ի հետ չենք վիճելու, բարեկամաբար ենք, իրար չպետք է վնասենք, ԵՄ նախագծից չենք հրաժարվի…»: Ի՞նչ է նշանակում՝ եվրոպական նախագծից չեն հրաժարվելու… Պուտինի մոտ գնալուց առաջ առյուծի սի՞րտ է կերել: Բայց իրեն իմանալով՝ չի բացառվում, որ կգնա ու իր անվերապահ նվիրվածությունը կհայտնի Ռուսաստանին: 
  • Արմեն Գրիգորյանը չի կարող ինքնուրույն խաղացող լինել: Դա բացառվում է: Ի՞նչ պիտի մտածեմ ես մի մարդու մասին, ով ունենալով արցախցու ծագում, մասնակցել է Արցախի հանձնման գործընթացին: Արմեն Գրիգորյանը կեղծում է ինքն իրեն, դրա համար էլ համոզիչ չի ներկայանում:
  • Ես չեմ հասկանում Փաշինյանի ատելությունը Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Չեմ հասկանում՝ ինչու է նրանց կալանավորված պահում: Ինձ համար հունիսի 7-ին ընտրություն չի եղել, այլ եղել է ընտրական այլասերություն՝ անհավասար պայմաններում: Ամենաահավորն ընտրակաշառքի քարոզչությունն էր: Մարդկանց լցնում էր բանտերն ու ասում՝ ընտրակաշառք են բաժանել: Ընդ որում, մինչև հիմա ոչ մի դատական ակտ չկա: Կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանի նկատմամբ էլ նույն կերպ վարվեցին… Ե՞վ, դա ընտրական գործընթացը խաթարել է: Ե՞րբ պիտի լինի այդ ընդվզումն ընդդիմության կողմից: Մերժե՛ք անօրինականությունը, էդ կալանքները, պահանջե՛ք դատախազի հրաժարականը: Մենք մեզ չե՞նք հարգում: Հո չե՞նք նստելու, ասենք՝ վայ, հես ա գալու է, մեզ կալանավորի: Ինքն ո՞վ է:
  • Եկեղեցու դեմ հարձակումը ես շատ ծանր եմ տարել: Եկեղեցու դեմ հալածանքները կազմակերպելու, կաթողիկոսի դեմ կեղծ գործեր կարելու համար նա պատասխան է տալու իմ էդ ապրումների համար:

  • ՔՊ-ն հրապարակային բռնությունը նորմ է ուզում դարձնել: Ո՞նց կարելի է պատգարակի վրա ոռնացող մարդուն բերել դատարան ու ասել՝ սիմուլյանտ է, կամ Ազգային ժողովի ծեծկռտուքին նայես ու ասես՝ լավ են արել, որ աթոռ են շպրտել իմ թիմակիցները…

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chatinian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/27/168-%d5%b8%d5%9e%d6%82%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%ba%d5%a5/

Leave a Reply