Այս ուրացման ճանապարհը կարելի է կասեցնել միայն
համապետական նոր այլընտրանքով
Հայաստանի անվտանգային մարտահրավերների ու ինքնիշխանության
պահպանման հարցերի շուրջ «Հայելի» ակումբի եթերում իր կարծիքը հայտնեց
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հարցազրույցի ընթացքում նա խոսեց խաղաղ
պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերի, Արցախի կորստից հետո Հայաստանի
Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող
ոտնձգությունների և այլ խնդիրների մասին։ Ուշադրության ծիրում էին նաև նախատեսվող սահմանադրական փոփոխությունները,
որոնք, ըստ բանախոսի, ուղղված են պետական ինքնության հիմքերի խաթարմանը և
իշխանության վերարտադրմանը։
Որպես ստեղծված ճգնաժամի հանգուցալուծում՝ Հովհաննիսյանը
շեշտեց հանրային լայն համախմբման և ժողովրդին ծառայող նոր համապետական այլընտրանք
ձևավորելու անհրաժեշտությունը։
Մանրամասները դիտեք այստեղ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Chavushian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/fwd-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%bd/