X
    Categories: News

Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Նիկոլ Փաշինյանը նյարդա

Նոյեմբեր 18, 2026

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն այսօր ևս չանցավ առանց մակընթացությունների․ Փաշինյանին զայրացրեցին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի արձանագրումները։

«Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ բանակում գողություններ են եղել։ Նախ՝ անկախ իրենց սեռից, տարիքից և իրենց անցյալից, նրանք, ովքեր վնաս են տվել հայկական բանակին, և եթե դա պարզի դատարանը, ապա թող պատժվեն։ Բայց ես փոխաբերական իմաստով մի բան ասեմ. պարո՛ն Փաշինյան, դուք զորամասերից զինվորներ եք գողացել և տարել եք մահվան հովիտ։ Հայ մայրերն ու հայրերը չէին ուզում, որ իրենց որդիները մեռնեին թուրքական «Բայրաքթարների» տակ,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, ապա հարց ուղղեց նախարար Արարատ Միրզոյանին,- Բաց աղբյուրներից հայտնի է, որ Ադրբեջանը հետախուզական ու քրեական հետապնդման ցուցակներում ընդգրկել է հարյուրավոր հայերի, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական ու ռազմական գործիչների։ Ալիևը ցանկանում է այդ մարդկանց տեսնել Բաքվի բանտերում։ Ի դեպ, Ադրբեջանը հետախուզում է հայտարարել մեր առաջնորդ, ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ դեռևս 2021-ից՝ 44-օրյա պատերազմին Հայաստանին և հայկական պաշտպանությանը փաստացի ցուցաբերած աջակցության համար։

Ձեր իշխանության օրոք նրանցից մի մասը փաստացի բանտարկված է հայկական բանտերում։ Եվ հարցս հետևյալն է՝ արդյո՞ք դա խաղաղության օրակարգում պահանջ է՝ նրանց ազատազրկելը, բանտարկելը։ Եվս մեկ հարց՝ ինչո՞ւ, ըստ էության, այդ ցուցակում չկա Նիկոլ Փաշինյանը»։

Արարատ Միրզոյանին ուղղված այս հարցին որոշեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

  • Հայաստանի ծամվող հանրապետություն
  • Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ  հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
  • Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

«Որ ասում եք՝ մարդիկ չէին ուզում, որ իրենց զավակները զոհվեին «Բայրաքթարների» տակ, այո՛, ճիշտ եք ասում։ Բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ, ուզեին թե չուզեին, իրենց զավակները պիտի զոհվեին «Բայրաքթարների» տակ։ Եվ այսօր դուք ի՞նչ եք անում․ Դուք մեզ ոչ թե մեղադրում եք իրականում, որ մարդիկ զոհվել են «Բայրաքթարների» տակ, դուք մեզ մեղադրում եք, որ մարդիկ չեն զոհվում «Բայրաքթարների» տակ, որովհետև երբ որ մարդիկ զոհվում էին «Բայրաքթարների» տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում հերթով։

Այ զինվորների հացը գողցողները հերթով այստեղ, կամ նրանց ներկայացուցիչները այստեղ նստած են։ Դուք բոլորդ, դուք, այդ թվում դու՝ զորամասերի հոսանք գողացող։ Բա այդ 64 միլիարդի քրեական գործը, որ հարուցվել է, ինչի՞ մասին է․ դպրոցներից գողացել եք, զորամասերից գողացել եք, պետությունից գողացել եք, և՝ «ազգային մեծ բարերար»… 64 միլիարդի գող՝ «ազգային մեծ բարերար»։

Բա որ մինչև 2022 թիվը ասում էիք՝ Սանասարը․․․ Կովսական, բա հիմա չեք ասում՝ խի՞ չեք ասում, ո՞ւր են ձեր դրոշները ընդհանրապես։ Մե՞նք ենք դավաճանը, թե՞ դուք․ մենք եկել ենք պարզ, թափանցիկ ասել ենք՝ մենք հրաժարվում ենք, մենք առերեսվել ենք, և մենք այդ քաղաքականությունից հրաժարվում ենք։ Գողի նման դուք ձեր դրոշները գողացել եք։ Ո՞ւր են ձեր դրոշները, դավաճաննե՛ր, դուք դավաճաններ եք, որովհետև ձեզնից ոչ մեկը չի եկել հայտարարել, ասել՝ ժողովուրդ, մենք մեր քաղաքականությունը փոխում ենք, դրոշը հանում ենք, դուք դրոշները գողացել եք։

Ո՞ւր է, տիկին Արեգա Հովսեփյան, ո՞ւր է Ղարաբաղի դրոշը, ինչի՞ եք հանել, ո՞ւր է ձեր սեղաններին ձեր խմբակցության դրոշը։ Հա, մի հատ էլ խոշորացույց տվեք, մի հատ էլ մանրադիտակ տվեք, որ տեսնեմ։ Դուք դավաճանել եք ձեր հայտարարածներին։ Եվ գողին բարերար չփորձեք կոչել։ Երեխեքի, դպրոցների, քաղաքացիների, զորամասերի, պետական հիմնարկների հոսանք գողացողներին չփորձեք բարերարի անվան տակ դնել։

Որևէ մեկի կոկորդում չի մնալու ժողովրդից գողացած ամեն կոպեկը․ մեր իշխանությունից կլինի, ձեր իշխանությունից կլինի, ով ուզում է լինի՝ ժողովրդից գողացաք, կոկորդում է մնալու։ Ես այս ամբիոնից ասել եմ, ուղիղ ասել եմ՝ ապօրինի գույքի վերադարձի պրոցեսը մենակ անցյալների մասին չի․ մեր մասին էլ է։ Ես ուղիղ կանգնել ասել եմ՝ մենք որ այդ գործողությունը անում ենք, մենակ ձեր դեմ չենք անում, մենք անում ենք նաև նրա համար, որ այսօրվա իշխանության մեջ էլ՝ ով որ մտածում է, թե իր տարածը մարսելու է՝ սխալվում է, կոկորդում է մնալու․ գնալու է Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից»։

Անուշ Միրզոյանը արձագանքելով՝ նկատեց․ «Արցախի Հանրապետության դրոշները ծածանվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում․ դուք գողացել եք հազարավոր զինվորների կյանքեր, դուք գողացել եք զորամասեր։ Իսկ հիմա զբաղեցրեք ձեր տեղը, իմ հարցն ուղղված էր Արարատ Միրզոյանին»։

Փաշինյանը, սակայն, աննահանջ մնաց և ասաց․ «Հազարավոր զինվորների կյանքերը դուք եք գողացել, որ Ղարաբաղի և համազգային շարժումների և համազգային բարերարության անվան տակ ձեր երեխեքին փողով բանակներից փախցրել եք, իսկ ուրիշների երեխեքին ուղարկել եք զոհվելու։ Ես իմ ու ուրիշների երեխեքի միջև ոչ մի տարբերություն չեմ դրել, որովհետև ես հավատացել եմ գաղափարին, բայց նաև որպես պետության ղեկավար՝ ես առերեսվել եմ՝ մենք պետք է տեսնենք, որտեղ է մեր պրոբլեմը։

Եվ ես էլի ասում եմ թափանցիկ, եկել եմ կանգնել այս ամբիոնում, ասել եմ՝ ես ասում եմ, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից։ Եվ դուք ուզում եք ասեք, որ դուք ինձ մի հատ էլ չեք ուզում, ասում եք՝ ինձ վարչապետով չեք դիմում… դուք իմ ասածներով եք առաջնորդվում։ Ասեցի՝ Ղարաբաղյան շարժումը դադարեց, դրոշները գողի նման հանեցիք, որովհետև դուք ենթարկվում եք այն քաղաքական գծին, որ ես եմ որոշում, որովհետև ես ունեմ ժողովրդի լեգիտիմությունը, իսկ դուք… իսկ դուք փողի բերումով ստեղ հայտնված մարդիկ եք։ Ձեռներիցդ փողերդ կառնենք՝ ոնց քաղաքական բոմժ էիք, կդառնաք քաղաքական բոմժ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում




—

Bedik Zaminian:
Related Post