Նոյեմբեր 18, 2026
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն ԱԺ-ից գողացել է Արցախի դրոշները:
«Դրոշները գողացել եք Դուք, Ձեր իշխանությունը, նախորդ խորհրդարանի ավարտից հետո գողացել եք: Արցախի դրոշը գողացել եք նաև Ֆրանսիայի հրապարակից, շատ տեղերից եք գողացել: Մի գաղտնիք բացեմ. վաղը կարաք հերթական անգամ Քննչականին առավոտն ուղարկեք մեր տուն՝ բալկոնիցս Արցախի դրոշը գողանան»,- շեշտել է նա:
Ընդդիմադիր պատգամավորը շարունակել է իր խոսքը և Նիկոլ Փաշինյանին հիշեցրել, որ 8 տարվա մեջ ԱԺ ամբիոնից հարյուր բան է ասել, հետո՝ «հետ է եկել և անմեղսունակի նման կանգնել ու ասել՝ սխալվել եմ»:
«Դաշնակցական եմ եղել, համարել եմ Արցախը Հայաստան, ամեն տարի մի բան եք ասել: Անկախության հռչակագրի մասին էլ եք ամեն տարի մի բան ասել: Ասում եմ՝ Սահմանադրությունը փոխելու մասին գրել եք 2018 թ.-ին, այո, 2018-ին էլ եք խոսել, 2019-ին էլ, 2020-ին…, բայց հիշեք, էդ Սահմանադրություն փոխելու հետ մեկտեղ՝ ինչ դիֆերամբներ եք գրել Անկախության հռչակագրի մասին: Մինչև էկավ պահը, որ Ադրբեջանն ասեց՝ չհանեք Անկախության հռչակագիրը, էդ թուղթը, որը մուրում եք մեզնից, չենք ստորագրելու: Լավ, Ադրբեջանի ասածն անելու համար ո՞նց կարելի է ամեն ինչն ուրանալ: Ուրանալ 30 տարին, 100 տարին, Սասուն Միքայելյանի և նրա զոհված զինակիցների վաստակը: Կանգնել իրա դիմաց և ասել՝ 30 տարին կոնֆլիկտածին էր, հա՞»,- շարունակել է Գեղամ Մանուկյանը և դիմել Փաշինյանին՝ «որպեսզի ԱԱԾ-ում խլուրդ ման չգաք, կարո՞ղ է ասեք, թե վաղն առավոտ ում տուն են գալու»:
Գեղամ Մանուկյանի ելույթին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱԺ ամբիոնից՝ հարցադրում անելով.
«Կախո՞ւմ եք դրոշները, դե ասեք՝ ով ա զոհվելու «Բայրաքթարների» տակ, ով ա կայացնելու էդ որոշումը: Էդ դրոշները կախել եք, և չեք մտածել «Բայրաքթարների» տակ զոհվելու մասին: Դրոշ եք կախում, ասեք՝ ով ա զոհվելու «Բայրաքթարների» տակ: Բա զոհվեիք: Էլի բացենք փախածների թեմա՞ն»:
Մանուկյանը Փաշինյանի այս էմոցիոնալ-դերասանական ելույթին հակադարձել է.
«Էժան, դիշովի զրույցի թեմա եք բացել: Որպես բանակում ծառայածի հեր եմ ասում՝ հերիք ա: Ով գնաց ծառայեց, ով ծառայեց, մենք էլ հո գիտենք Բալուջայում ոնց են ծառայել, բերանս եք բացում: Զինվորը, որ գնում է, չզոհվելու համար է գնում: Հերիք է մեղադրեք չզոհվելու մեջ»:
Այս համատեքստում Գեղամ Մանուկյանը նաև հիշեցրել է, թե ինչպես 2023 թվականի մարտին ադրբեջանցիները շվշվացնելով 1.5 կմ եկան և առաջ շարժվեցին Տեղ գյուղի հատված:
Մանրամասները՝ տեսանյութում
—