X
    Categories: News

Հանել են միջանցք, շտապօգնությունը 16 րոպեում է տեղ հասել. Սրբուհի Գալյանը՝ բա

Նոյեմբեր 18, 2026

«Ցավալի դեպք է տեղի ունեցել, ինչի կապակցությամբ առիթ ունեցել եմ ցավակցություն հայտնելու մահացողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Եվ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ազգային ժողովի ամբիոնից իմ և, ինձ թույլ եմ տալիս նաև կառավարության անունից, ցավակցություն հայտնել մահացողի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին,- ՔՊ-ական Ալխաս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ Արսեն Գևորգյանի ողբերգական մահվանն անդրադարձավ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ապա խոսելով նախօրեին Արսեն Գևորգյանի կուսակից ընկերների կողմից հանրայնացված տարբեր ահազանգերին, այդ թվում՝ շտապօգնության ուշ կանչի և այլն, հավելեց,- Դեպքի հետ կապված առիթ ենք ունեցել պարզաբանում ներկայացնելու։ Որևէ այնպիսի տվյալ, որի մասին խոսվել է երեկ այս ամբիոնից մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների կողմից, մենք չունենք։ Եթե անձի ինքնազգացողությունը վատացած լիներ ավելի շուտ, քան դեպքը պատահելու օրը, դրա մասին մենք տեղյակ կլինեինք»։

Սրբուհի Գալյանը խոսեց ՔԿՀ-ում առկա տեսախցիկի տվյալների համատեքստում, որն, ըստ նրա, արձանագրել է, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է արձագանքը եղել, երբ է գրանցվել շտապօգնության կանչը, երբ է ժամանել շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ։

«Անձը մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը դատական նիստի ընթացքում իր առողջության հետ կապված որևէ բողոք, դիտարկում չի ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում որևէ անհանգստություն չի արտահայտել առողջության վիճակի հետ կապված։ Մենք չունենք փաստաթղթավորված որևէ ազդակ, որ տվյալ անձն իրեն վատ է զգացել։ Ինքնազգացողության վատացումը եղել է հենց դեպքի օրը՝ առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են։ Եվ մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Սրանք փաստեր են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք։

Շտապօգնությունը տեղ է հասել կանչը գրանցելուց 16-րդ րոպեին, այսինքն՝ 16 րոպեի ընթացքում շտապօգնությունը մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ, և մահը վրա է հասել պատգարակի վրա, երբ շտապօգնությունը ծառայություն է մատուցել անձին։ Այսինքն՝ խցից անձը դուրս է հանվել միջանցք՝ ավելի հարմար պայմաններ, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի անձին, և մահն արձանագրվել է արդեն այն ժամանակ, երբ շտապօգնությունը եղել է քրեակատարողական հիմնարկում»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

  • Հայաստանի ծամվող հանրապետություն
  • Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ  հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
  • Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

Մանրամասները՝ տեսանյութում




—

Khoyetsian Rose:
Related Post