Մեր բյուջեն 1.3 միլիարդի ճեղքվածք ունի. դեռ խնայել եմ, ուրիշ բաներ չեմ հարցրե

Նոյեմբեր 18, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Անկախության հռչակագիրն ունի հիմքային բազմաթիվ կետեր, այդ թվում՝ մեր երկրի ընդհանուր ուղղության, ժողովրդավար լինելու հետ կապված, և, որ Սահմանադրական դատարանն իր կարծիքն ասել է:

«Անփոփոխելի է դա: Մեր Սահմանադրության մեջ գրված է՝ դա անփոփոխելի կետ է: Ո՞նց ենք մենք փոխում անփոփոխելի կետը»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչու են գալիս Ազգային ժողով նոր Սահմանադրություն ունենալու հարցը, դրա հետ կապված առաջարկները, ըստ Նարեկ Կարապետյանի, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը քննարկեն հանրաքվեի գնալու նպատակահարմարությունը:

«Ամեն հանրաքվե ԱԺ-ն պետք է որոշի, նաև՝ ընդդիմությունը: Հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են. երբ ընդդիմությունը տեսնի, որ պառակտում չկա՝ թույլ կտանք հանրաքվե անցկացնել, իսկ երբ տեսնի, որ պառակտում կա, անկախության, ինքնիշխանության վտանգ կա, թույլ չենք տալու: Շատ ենք խոսում ինքնիշխանության մասին, դրա կորստի ավելի վատ տարբերակ կա՞, քան երկրիդ ծննդականը, Սահմանադրության անփոփոխելի կետերը հակառակորդի ուղիղ ցուցումով փոխելը, իհարկե՝ չկա:

Կարդացեք նաև

  • Հայաստանի ծամվող հանրապետություն
  • Ես չեմ գնալու, պլանը հաստատված է, չեք կարողանալու ինձ հանել. Փաշինյան
  • Դե ասեք, ո՞վ է զոհվելու բայրաքթարների տակ, բա զոհվեիք. Փաշինյանը հիստերիկացավ՝ կուրծքն է ծեծում

Իշխանությունն ԱԺ ամբիոնից լսելու է բացասական կարծիք, դա լինելու է»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը՝ նկատելով, որ եթե ժողովրդի վրա ճնշում գործադրվի, ժողովուրդը պետք է ընդդիմանա, քանի որ դա սահմանադրական կարգի տապալում է:

Անդրադառնալով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ասածին, թե ժամանակն է գործի դնել բյուջեի հրթիռը՝ Կարապետյանն ասաց, թե ինքը կերազեր, որ Հայաստանն ունենար այնպիսի բյուջե, որը հրթիռ գործարկելու բյուջե լիներ, ոչ թե ճեղքվածքի։

«Այս բյուջեում տնտեսական զարգացման ուղղությամբ՝ երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծման ծախսերը 0.5 տոկոս է: Սա սպառողական բյուջե է, սա ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը…»,- ընդգծեց Կարապետյանը՝ հավելելով, որ աճ պիտի ապահովել այն ոլորտներում, որոնք կարող են հավելյալ բան տալ տնտեսությանը, ապահովել արտահանում:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jane Topchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d5%bb%d5%a5%d5%b6-1-3-%d5%b4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b3%d5%a5%d5%b2%d6%84%d5%be%d5%a1%d5%ae%d6%84-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a4/

Leave a Reply