X
    Categories: News

Ռուբեն Ռուբինյանը օգոստոսին օգնական է նշանակում, նոյեմբերին՝ ազատում

Նոյեմբեր 16, 2026

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից ազատել է Լուսինե Բեկչյանին՝ նրա դիմումի համաձայն։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով և hիմք ընդունելով Լուսինե Բեկչյանի 2026 թվականի նոյեմբերի 12-ի դիմումը` կարգադրում եմ.

2026 թվականի նոյեմբերի 16-ից Լուսինե Բեկչյանին ազատել  ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Համբարյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշված է Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում, որը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

Կարդացեք նաև

  • «Կոնկրետ իմ հողամասում Ադրբեջանը զորանոց է սարքել, այդ հողը հե՞տ են տալու. Հայաստանը հանել են աճուրդի…». Մասիս Զեյնալյան
  • «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ  է». Աննա Կոստանյան
  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին էր Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն ստորագրել, որով Լուսինե Բեկչյանին նշանակել էր ԱԺ նախագահի օգնական։

—

Christine Harutyunian:
Related Post