Նոյեմբեր 15, 2026
«Չես կարող քո ծննդյան վկայականին՝ Անկախության հռչակագրին, ասել՝ դա պատերազմի թուղթ է։ Սահմանադրություն վերանայելու համար ներքին պահանջարկ պետք է լինի, ոչ թե արտաքին պահանջ։ Արտաքին դերակատարների կողմից պարտադրված Սահմանադրությունը պետականության դեմոնտաժ է դառնում։ Փորձում են մեզ տանել 1922-1936 թթ. կարգավիճակի, երբ մենք մի աստիճան այլ պետություններից ցածր էինք ու հազարավոր կիլոմետրերի տարածք ենք կորցրել կոլխոզնիկների պահանջով։ Հիմա մի կողմն ասում է՝ մենք այսպես ենք սահման գծում, մյուս կողմն էլ ասում է՝ դե լավ, միայն պատերազմ չլինի, գծենք, ոնց ուզում եք»,- «Դասեր» հաղորդաշարի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը:
Վերջինս նկատեց՝ ասում են, թե Արցախը միջազգային ճանաչում չուներ, բայց ո՞վ ասաց։
«Արխիվային փաստաթղթերում ներկայացված բոլոր փաստաթղթերով Արցախի հետ կապված շատ հստակ ամրագրված էին ոչ միայն բնակչության իրավունքները, այլև նրա՝ որպես ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող սուբյեկտի իրավունքները։ Նույնիսկ Խորհրդային Միության կազմից առանձին դուրս գալու իրավունք էր ամրագրված։ Արցախը կարգավիճակ ուներ, և անգամ ֆիքսված էր ԽՍՀՄ-ից նրա դուրս գալու կարգը։ Իսկ այսօր մենք նույնիսկ չենք կարողանում խոսել այնտեղ բնակվելու իրավունքի մասին»,- ասաց Միքայել Մալխասյանը:
«Եթե Ալիևի պահանջը կատարվի, ու Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը դուրս գա, մեզ սպասվում են նոր պահանջներ։ Վաղը կարող են պահանջել մեր տարածքների անունները փոխել։ Ադրբեջանի Սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60 տոկոսն իրենցն են համարում և պահանջելու են»,- ասաց Միքայել Մալխասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Christine Harutyunian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/15/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a8-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%be%d5%b8%d6%82/