«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
«Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը վաղը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ հանրային տրանսպորտի վերահսկողության աշխատակիցն ուղեվարձի հետ կապված խնդրի պատճառով ավտոբուսից իջեցրել է իր 13-ամյա դստերը և միայնակ թողել անծանոթ կանգառում։ Ըստ նրա՝ երեխան ներկայացրել է, որ իր փոխարեն ուղեվարձը վճարել է հայրը, սակայն վերահսկողը դա հաշվի չի առել։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Khondkarian Raffi. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/verelq-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd-%d5%a8-%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab-%d5%a1/