X
    Categories: News

Հայաստանի կառավարությունը կախված է բրիտանական հատուկ ծառայություններից… «Զանգ

Նոյեմբեր 11, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքը Աբու Դաբիում, կողմերի դիրքորոշումները ռազմական գործողությունների դադարեցման պայմանների, Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքների և Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հեռանկարների վերաբերյալ։

Առանձին ուշադրություն է դարձվել գերիների փոխանակման հնարավոր պայմանավորվածություններին և տարածքային հարցին։

Քննարկվել են նաև ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացումը, Իլհամ Ալիևի հայտարարությունները Բաքվի և Անկարայի ռազմավարական եղբայրության մասին, թուրք-հայկական սահմանի բացման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի պատրաստակամությունը՝ վերսկսելու երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը։

Կարդացեք նաև

  • Կանխատեսում Հայաստանի համար․ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցը  
  • Միջանցքային և անվտանգային թյուրքական մեծ օրակարգը՝ Բաքվի և Անկարայի փոխադարձ դիվանագիտական ժեստերի ստվերում. ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը
  • Իրանի դեմ նոր հարձակումից 5 է պակաս, սրանք աթոռ են պոկում, դրսում խաշ ուտում. Էդուարդ Շարմազանով

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակին, ՀԱՊԿ-ի շուրջ առկա հակասություններին, Մոսկվայի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններին, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի հետագա մասնակցության հեռանկարներին։

Քննարկվել են նաև Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը, անդամավճարները չվճարելու հնարավոր հետևանքները և հանդիպմանը Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների բացակայությունը։

Հայկ Դերզյան




—

Frangulian Shushan:
Related Post