Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում

Լուսանկարը՝ hraparak.am

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գեւորգ Փարսյանը։ Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գեւորգ Փարսյանի հետ` այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։ Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը` «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լեւոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է` ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։


Ինչպես տեղեկացրել ենք, Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Ըստ օրենքի` 48 ժամ են հատկացնում թերություններն ու անճշտությունները վերացնելու համար, 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար: Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը եւ ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, բայց անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hovhannisian John. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%be%d5%b3%d5%bc%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7-%d5%b3%d5%a1%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1/

Leave a Reply