X
    Categories: News

«Հրապարակային հայտարարությունները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերությունն

Նոյեմբեր 9, 2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախապայմաններ չկան:

«Ինձ նման սցենարի մասին հայտնի չէ։ Այս հանդիպման համար ոչ մի նախապայման, որքանով ինձ հայտնի է, չի հնչել»,- ասել է դեսպանը։

Դեռևս սեպտեմբերին ՌԴ նախագահը Բիշքեկում հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ՌԴ՝ երկու երկրներին առնչվող հարցերի քննարկման համար։ Դրանից հետո տարբեր խոսակցություններ շրջանառվեցին, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը կկայանա հոկտեմբերի սկզբին, այնուհետ՝ հոկտեմբերի վերջին։ Սակայն մինչև այս պահն այդ հանդիպումը չի կայացել։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ տվյալ հարցում հրապարակային և կուլիսային բոլոր խնդիրները բարձրաձայնվել են, հատկապես Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ բոլորը տեսան, որ կողմերը բավականին սուր դիրքորոշումներ արտահայտեցին։

Կարդացեք նաև

  • Այս իշխանություններն ուղղակի պիտի հեռանան, որովհետև իրենք մահաբեր են․ Նինա Կարապետյանց
  • «Որտեղ հաց, այնտեղ կաց» («Ubi bene ibi patria») արտահայտությունը հայկական ժողովրդական ասույթ չէ, ինչպես փորձում են մտցնել մեր ուղեղը. Միքայել Մալխասյան
  • ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է. ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ

«Տպավորություն է, որ գոնե առաջիկայում հնարավոր չէ առաջացած խնդիրները լուծվեն։ Եթե սրան հավելենք ԵՄ անդամակցության համար դիմելու Փաշինյանի հակվածությունը, խնդիրն ավելի է բարդանում։ Այս հայտարարությունները, կարծում եմ՝ բարդացնում են հայ-ռուսական հարաբերություններում խնդիրները կարգավորելու բոլոր մտադրությունները։ Հետևաբար, քանի դեռ այդ հարաբերությունները կարգավորելու, գոնե որոշակիորեն առաջացած խառնաշփոթը շտկելու նախադրյալներ չկան՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև կլինի որոշակի առիթ, օրինակ, ինչ-որ միջազգային հանդիպման ժամանակ երկկողմ հանդիպում կազմակերպելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արա Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում կազմակերպելու համար հնարավոր է, որ լինեն որոշակի նախապայմաններ, որպեսզի որոշակի լուծումներ նախանշվեն կամ հարաբերությունները գնան կոնֆրոնտացիոն փուլի։

«Տրամաբանական է, որ մինչև այժմ Փաշինյան-Պուտին հանդիպումը չի կայանում։

Մենք հաճախ ֆիքսվում ենք հրապարակային հայտարարությունների վրա, բայց դրանք ընդամենը կուլիսային բանակցությունների կամ պայմանավորվածությունների հետևանք են։ Հրապարակային հայտարարությունները վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություններում բացասական տեղաշարժ է տեղի ունենում և բացասականից դեպի դրական տեղաշարժ չկա։ Կարծում եմ՝ հայկական կողմի համար կա քաղաքական որոշում՝ հնարավորինս սառեցնել հարաբերությունները ՌԴ-ի և հատկապես՝ ՌԴ-ի միջոցով ձևավորված միջազգային կառույցների հետ, և փորձել եվրոպական, այսպես ասած, քեյսն օգտագործել այդ հարաբերությոնների կառավարելիությունն ապահովելու համար։ Չգիտեմ՝ սա որքան կհաջողվի»,- շեշտեց Արա Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և իշխանությունների հայտարարություններին, որ՝ «Հայաստանն այլևս որևէ հետաքրքրություն չունի ՀԱՊԿ-ի նկատմամբ», Արա Պողոսյանը նկատեց՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի համար այլևս չկան այնպիսի հնարավորություններ, որոնք կարող է օգտագործել։

«Եթե անկեղծ լինենք, ապա ՀԱՊԿ-ը Հայաստանի համար մշտապես ծառայել է որպես հայ-ռուսական հարաբերությունները չսրելու գործիք։ Եվ հիմա Հայաստանի որոշումը՝ վերջնականապես դուրս չգալ կամ գոնե սեփական նախաձեռնությամբ դուրս չգալ կառույցից, կապված է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի հետ։

ՀԱՊԿ-ն այն գործիքներից մեկն է, որը, ըստ իշխանությունների, թույլ է տալիս ՌԴ-ին պատկերացնել, որ ՀՀ-ն կարող է ինչ-որ պահի վերադառնալ նախկին հարաբերություններին, ինչը տեսանելի ապագայում իրատեսական չէ»,- ընդգծեց Արա Պողոսյանը։

—

Hovik Karapetian:
Related Post