Wizz Air ավիաընկերության՝ Պրահայից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը ուղղորդվել է Վենետիկ՝ օդանավում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով, հայտնել են Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայությունից (Enav)։
«Պայթյունի սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի առնչությամբ։ Տեղեկություն է ստացվել օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին, ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում», — հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իտալական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, թե զանգ է ստացվել «Ֆյումիչինո» օդանավակայանի կարգավարական ծառայությունում, չի համապատասխանում իրականությանը։ Ոլորտի աղբյուրների տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումն ստացվել է անմիջապես Enav-ում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Torgomian Varazdat. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/wizz-air-%d5%ab-%d5%ba%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1-%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4-%d5%b9%d5%be%d5%a5%d6%80%d5%a9%d5%ab-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%a9%d5%ab%d5%bc%d5%a8-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1/