Նոյեմբեր 6, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Իսրայելում և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները, Ամերիկայի ներքաղաքական իրավիճակը, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներսում ուժերի դասավորությունը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի քաղաքական դիրքորոշումները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածին, Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը և այն հետևանքներին, որոնք հնարավոր էսկալացիան կարող է ունենալ միջազգային քաղաքականության վրա։
Քննարկվել է նաև ընթացող գործընթացների հնարավոր ազդեցությունը ռուս-ուկրաինական հակամարտության վրա, ինչպես նաև դրա հետագա զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով ուժերի փոփոխվող հարաբերակցությունը։
Առանձին թեմա է դարձել Ջարեդ Քուշների գործունեությունը, նրա ֆինանսական շահերն ու միջազգային կապերը, այդ թվում՝ հանրային դաշտում հայտնված տեղեկություններն Ադրբեջանի հետ հնարավոր ֆինանսական կապերի վերաբերյալ։ Քննարկվել է այս հանգամանքների նշանակությունն ամերիկյան քաղաքականության և տարածաշրջանային շահերի համատեքստում։
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև հայկական օրակարգին՝ TRIPP նախագծին, դրա իրականացմանը միջազգային խոշոր դերակատարների արձագանքին, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա նախագծի հնարավոր հետևանքներին։
Հայկ Դերզյան
—