Թրամփի փեսան, Ադրբեջանից նրա հաշվին նստած 750 միլիոն դոլարը և հոլանդական հետա

Նոյեմբեր 6, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Իսրայելում և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները, Ամերիկայի ներքաղաքական իրավիճակը, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներսում ուժերի դասավորությունը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի քաղաքական դիրքորոշումները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածին, Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը և այն հետևանքներին, որոնք հնարավոր էսկալացիան կարող է ունենալ միջազգային քաղաքականության վրա։

Քննարկվել է նաև ընթացող գործընթացների հնարավոր ազդեցությունը ռուս-ուկրաինական հակամարտության վրա, ինչպես նաև դրա հետագա զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով ուժերի փոփոխվող հարաբերակցությունը։

Կարդացեք նաև

  • Ալիևը հասկանում է՝ Փաշինյանը հավերժ չէ, ամեն պահի կարող է փոխվել, ականներ է դնում. ընդդիմությանը պետք է «Կոնսենսուս +1». Հակոբ Բադալյան
  • Էդքան խելք ուներ՝ գեղջուկ ենոքավանցու ինտրիգներին չտրվեց․ վերջում ստանալու է հայկական հեղափոխություն. Սուրեն Սուրենյանց
  • Մերձավոր Արևելք. ի՞նչ է նշանակում «Մեքքայի դաշնագրի» պետությունների ռազմական պատվիրակությունների այցն Իրան

Առանձին թեմա է դարձել Ջարեդ Քուշների գործունեությունը, նրա ֆինանսական շահերն ու միջազգային կապերը, այդ թվում՝ հանրային դաշտում հայտնված տեղեկություններն Ադրբեջանի հետ հնարավոր ֆինանսական կապերի վերաբերյալ։ Քննարկվել է այս հանգամանքների նշանակությունն ամերիկյան քաղաքականության և տարածաշրջանային շահերի համատեքստում։

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև հայկական օրակարգին՝ TRIPP նախագծին, դրա իրականացմանը միջազգային խոշոր դերակատարների արձագանքին, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վրա նախագծի հնարավոր հետևանքներին։

Հայկ Դերզյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83%d5%ab-%d6%83%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b6%d6%80%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%bd/

Leave a Reply