Սամվել Կարապետյանին Աած Դիմակավորված Անձինք Տարան Իր Առանձնատնից

Նոյեմբեր 4, 2026

Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն առանձնատան հետնամուտքից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բակում հավաքված կողմնակիցները նրան ճանապարհեցին «Սամվե՜լ, Սամվե՜լ» վանկարկումներով։

«Իրենց խելքով մտածում են, թե ինչ-որ բանի կհասնեն․․․ Էդքան անգամ ինչ պլանավորել ես, չի ստացվել մոտդ ու չի ստացվելու, վախդ բռնել ա մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում ա՝ անում ես։»,- հորեղբորը տանելուց հետո ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առայժմ ստույգ տեղեկություն չունեն, թե ուր են տարել Սամվել Կարապետյանին, նախնական տվյալներով՝ քննչական կոմիտե։

Ավելի ուշ Sputnik Արմենիային ՔԿ-ից հայտնեցին, որ Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Yeghisabet Arthur. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/05/%d5%bd%d5%a1%d5%b4%d5%be%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be%d5%a1/

Leave a Reply