Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո»,–գրել է Հարությունյանը:
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Հավելենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hovhannisian John. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d5%ac/