X
    Categories: News

Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմար

Հոկտեմբեր 31, 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Օ, ժամանակներ, օ, բարքեր

Սպարապետի մասին հաղորդմանը մասնակցած, Վազգեն Սարգսյանի և իրենց ընկերության մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները։

Առաջին անգամ չէ, որ երրորդ նախագահի և Հանրապետականի նկատմամբ իրենց թույնը այդ երկու ճամբարները սինքրոն են արտանետում։

Ձեռագրերն էլ են նույնը՝ մաղձ և անսահման բթություն։ Այստեղ են ասել՝ մի տնից չեն, մի հալի են։
Զարմանալին այլ բան է։

Նույնիսկ իրենց ղեկավարի և իր ընտանիքի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումն ու ապօրինի կալանավորումը չեն սթափեցնում այդ կլինիկական սերժաֆոբներին»։

—

Hambardsumian Paul:
Related Post