X
    Categories: News

Կասեի՝ «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տես

Հոկտեմբեր 31, 2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հիշողությունները Վազգեն Սարգսյանի մասին՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

 «Ես երբեք Վազգենին չեմ տեսել ո՛չ հուսահատված, ո՛չ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր բարկանալ, Վազգենն ինձ կների, կարող էր գազազել, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել»:

 «Ես վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր»:

 «Մեկ-մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ասում եմ՝ եթե մի ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, տարբեր գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը. «Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը և որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»:

 «Չթերագնահատելով անկախ Հայաստանի, նաև Սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը՝ բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության»:

 «Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց և ասաց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե այն ժամանակ 30 հազարը ինչ հսկայական թիվ էր, թեև հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի»:

 «Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն բանում, որ սովետական բանակի բարձր կոչումով զինվորականներ եկան ու իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում»:

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post