Հոկտեմբեր 29, 2026
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է․
«Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց ահաբեկելու և կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում:
Պատահական չէ, որ այսօր հրապարակվեց նաև հաջորդ սպառնալիքը` եթե ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի, ապա իշխանությունը ԱԺ դիմաց կկազմակերպի ցույցեր։ Երևի ամբոխի առջև կբացվեն նաև ԱԺ «երկաթե վարագույրները»»:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by David Nargizian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d6%81-%d5%b6%d5%a1%d6%87/