Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի մասնակիցներին, որն անցկացվում է Ստամբուլում՝ հոկտեմբերի 22-23-ը։
«Ողջունում եմ ձեզ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի բացման կապակցությամբ, որը հերթական անգամ անցկացվում է Ստամբուլում։
Տարիների ընթացքում համաժողովն ապացուցել է իր արժեքը՝ հիանալի հնարավորություններ ընձեռելով տարբեր երկրների քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի, դիվանագետների, հասարակական գործիչների, փորձագետների և լրագրողների միջև ուղղակի, բարեկամական և վստահության վրա հիմնված շփումների համար։ Նման հանդիպումները թույլ են տալիս խորը քննարկումներ ծավալել հարցերի լայն շրջանակի շուրջ և համատեղ ուժերով փնտրել հնարավոր լուծումներ։
Այս տարվա համաժողովի հիմնական թեման՝ «Փոփոխվող աշխարհի և փոփոխվող տնտեսության մարտահրավերները», չափազանց արդիական է՝ հատկապես հաշվի առնելով Եվրասիայի առաջատար դերը համաշխարհային տնտեսության մեջ։ Այս հսկայական մայրցամաքին է բաժին ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գրեթե երկու երրորդը, այնտեղ կենտրոնացած են հսկայական արտադրական հզորություններ, և այն հանդիսանում է կարևորագույն տրանսպորտային ու առևտրային ուղիների հանգույց։
Ձեր միջոցառման օրակարգը սերտորեն համահունչ է Ռուսաստանի «Մեծ եվրասիական գործընկերություն» նախաձեռնությանը, որը նպատակ ունի խթանել երկխոսությունը քաղաքակրթությունների միջև և նպաստել տարբեր պետությունների ու տարածաշրջանային միավորումների ներուժի ներդաշնակ ինտեգրմանը։ Համոզված ենք, որ ֆորումի ընթացքում ծավալված արդյունավետ քննարկումները կնպաստեն միջազգային համագործակցության այնպիսի մոդելի կառուցմանը, որը հիմնված կլինի հավասարության և փոխադարձ շահի վրա։
Մաղթում եմ ձեզ լավ աշխատանք և ամենայն բարիք», – նշել է Վլադիմիր Պուտինն իր ուղերձում, որն ընթերցել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ ֆորումը կազմակերպվել է «Conoscere Eurasia» («Ճանաչել Եվրասիան») ասոցիացիայի կողմից։ Այս տարվա թեման է «Փոփոխվող աշխարհի մարտահրավերները և համագործակցության նոր հորիզոնները», իսկ… [ends]
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Zakarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/23/%d5%be%d5%ac%d5%a1%d5%a4%d5%ab%d5%b4%d5%ab%d6%80-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab/