ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ սահմանը հատել է Ադրբեջանի քաղաքացի։
«2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով», – ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chalian Meline. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/verelq-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab/