X
    Categories: News

«Փաշինյանը ոչինչ չստացավ»․ Թրամփի նախկին խորհրդական Բոլթոնը՝ ռուս փրանքերների

Հոկտեմբեր 22, 2026

Ռուսաստանցի հայտնի փրանքերներ Վովայի և Լեքսուսի (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) հերթական քաղաքական «թակարդն» է ընկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Փրանքերները Բոլթոնին ներկայացել են որպես Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդի՝ ԱՄՆ-ում բնակվող և Իրանի իշխանությանը ձգտող Ռեզա Փահլավի։ Կեղծ ինքնությանը հավատացած Բոլթոնը համաձայնել է հարցազրույց տալ աշխարհաքաղաքական առանցքային թեմաներով, այդ թվում՝ Իրանի և Հայաստանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վովան և Լեքսուսը հայտնի են բարձրաստիճան պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին թիրախավորող իրենց աղմկահարույց նախագծով։ Ներկայանալով տարբեր երկրների ղեկավարների կամ դիվանագետների անունից՝ նրանք հեռախոսային և տեսազանգերի միջոցով դուրս են բերում բացահայտումներ, որոնք հաճախ հակասում են տվյալ գործիչների պաշտոնական հայտարարություններին։ Նրանց «թակարդում» նախկինում հայտնվել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և այլք։

Բոլթոնի հետ հարցազրույցի եզրափակիչ հատվածը ներկայացնելով, հեղինակներն անդրադարձել են Հայաստանին՝ նշելով․ «Ինչպե՞ս է Ջոն Բոլթոնն ազդել 2018 թվականին ՀՀ-ում իշխանափոխության վրա և ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի վերաբերյալ այսօր։ Բոլթոնն ունի Հայաստանի հետ հարաբերությունների սեփական պատմությունը․ 2018-ին, լինելով Թրամփի խորհրդականը, նա այցելել է Երևան ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուստի մենք հարցրինք, թե ինչպիսին է նա տեսնում Հայաստանն այսօր»։

Կարդացեք նաև

  • Փաշինյանը գնում է ԵՄ-ից փող բերելու. եթե տան, ուղիղ սրացման կգնա ռուսների հետ, եթե չտան… «Калинка-малинка» կերգի. Արման Աբովյան
  • Եվրասիական երկընտրանք․ ԵԱՏՄ-ից «զգուշացումը» և Երևանի ռազմավարական հակասությունները
  • COP17. ատոմային էներգետիկան և կենսաբազմազանության պահպանության խնդիրը

Ստորև ներկայացնում ենք զրույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածն՝ առանց փոփոխությունների։

– Ես հասկացա, որ մոռացա Ձեզ հարցնել Հայաստանի հետ կապված Ձեր իրավիճակի, Հայաստանում Ձեր փորձառության մասին։ Ինչպե՞ս Դուք ավարտեցիք Փաշինյանի հետ կապված իրավիճակը։

– Ես հանդիպել եմ նրա հետ 2019 թվականին, այդ ժամանակ նա դեռ նոր էր լիազորությունները ստանձնել։ Նրանք փնտրում էին ԼՂ խնդիրը լուծելու տարբեր եղանակներ։ Փաստացի Ադրբեջանին հաջողվեց մտնել և դուրս մղել հայերին, ես վստահ չեմ, բայց իրականում ԼՂ-ի գրավումից հետո ԱՄՆ-ը քիչ հնարավորություններ ուներ չեղարկել դա, ուստի հնարավոր է, որ Թրամփը կամ Պետդեպարտամենտի պաշտոնյաները պարզապես դա ճանաչեցին՝ որպես կայացած փաստ, և նրանք ստիպված եղան դրա հետ համակերպվել։

– Բայց որքանով ես եմ հիշում, դա կարծես մեծ խաղի մի բաղադրիչ էր այդ ժամանակ և, իհարկե, հետաքրքիր էր, թե ինչ է տեղի ունենում Փաշինյանի հետ։ Իսկ ներկայումս շատ մարդիկ դա անվանում են «Բոլթոնի պլան»։ Ինչպե՞ս եք Դուք դա գնահատում։

– Ես կարծում եմ, որ խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ կային մինչ այդ իրադարձությունները։ Եվ երբ ես հանդիպել էի նրա հետ, Փաշինյանը հստակ հասկացրեց, որ չի ընդունի ոչինչ, բացի ԼՂ-ի ամբողջական վերադարձը Հայաստանի վերահսկողության ներքո։ Արդյունքում ամեն ինչ ավարտվեց նրանով, որ նա ոչինչ չստացավ։

– Հայաստանը կարո՞ղ է դառնալ ԵՄ-ի անդամ, հաշվի առնելով, թե որքան հեռու է գտնվում Հայաստանը ԵՄ երկրներից։

– Հայաստանը չափազանց սահմանափակ է ԵՄ-ի համար այս փուլում, կարծում եմ։ Դա շատ վատ է, ես շատ մտահոգ եմ, ես այդքան էլ չեմ հավատում, որ ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ երկիր։ Ըստ իս՝ դա չափազանց բարդ է, կարծում եմ՝ եվրոպացիները կարող էին ավելին անել սեփական շուկաները ՀՀ-ի համար բացելու ուղղությամբ։ Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է չափազանց բարդ իրավիճակում, ակնհայտորեն, բայց որոշակի կապեր ԵՄ-ի հետ կարող է ունենալ։ Անկեղծ ասած, Միացյալ Նահանգները կարող էին ավելին անել։

– Դա էր փաստորեն 2018 թվականին ՀՀ կատարած այցի գլխավոր նպատակը։

– Ճիշտ է, ոչ, գուցե այդ ժամանակ շատերն ասեին, որ հայ օլիգարխները, որոնք իրենց գործարքների մեծ մասն իրականացնում էին Ռուսաստանի միջոցով և ճակատագրի հեգնանքով ՌԴ-ում նրանք էին, որ սերտացնում էին Հայաստանի և Ռուսաստանի կապերը, ուստի ես կարծում եմ, որ նրանց ազդեցությունը պակասել է։

– Մենք նաև ունենք մեր շահերն այդ տարածաշրջանում։ Ես տեսնում եմ նաև մեկ այլ առանցքային հանգամանք՝ Փաշինյանը սկսել է պայքարել ՀԱԵ առաջնորդի դեմ, ուստի ես կարծում եմ, որ դա չափազանց արդյունավետ է։

– Այո, տեսեք, ցանկացած նախաձեռնություն, որ մենք կարող էինք նախաձեռնել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդման համար, դա պլյուս է։ Կարծում եմ՝ գուցե արժե մտածել, որ Պաշտպանության նախարարությունը մտածի ավելի սերտ հարաբերություններ հայ զինվորականների հետ հաստատելու մասին՝ կազմակերպել համատեղ զորավարժություններ։

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post