Հոկտեմբեր 22, 2026
«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ»։
Լևոն Տեր-Պետրոսյան
Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է.
«Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր` ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»։
ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին` Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտում:
newsline.am
—