X
    Categories: News

«Կփորձենք համոզել, չեղավ՝ կգնանք արտահերթ ընտրությունների, նման սցենարը չի բա

Հոկտեմբեր 22, 2026

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո հերթական ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձավ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին հարցին՝ նշելով, թե Ադրբեջանի հետ այդ հարցը չեն քննարկում, քանի որ այն Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։

«Այս թեմայով նաև Բիշքեկում է խոսակցություն եղել մեր հանդիպումների ժամանակ։ Ես ադրբեջանական կողմին ասել եմ՝ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից մեր Սահմանադրության հետ կապված անընդհատ հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ ասել են, որ ընդունում են՝ Սահմանադրության հարցը ՀՀ ներքաղաքական կյանքի հարցն է։ Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, որ ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում։

Այստեղ կարող է թվալ, թե ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց, իմ կարծիքով, և իրականում մեծ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այստեղ շարունակաբար հետևյալ վերլուծությունն են անում, որ եթե Հայաստանում այսպես թե այնպես փոխելու են Սահմանադրությունը, որը Կառավարության և նախընտրական ծրագրի մաս է, ի՞նչն է խանգարում, որպեսզի հաճելին համատեղեն օգտակարի հետ։

Կարդացեք նաև

  • «Մարգարիտա Հովհաննիսյանից կնիքը պահում են»․ Ավանի թիվ 57 մանկապարտեզում դատարանով վերականգնված նախկին տնօրենի գործունեությունն ինչ-ինչ անձինք խոչընդոտում են 
  • Ալիևը փորձում է նախապատրաստվել հնարավոր զարգացումներին. նա ամրապնդում է Ադրբեջանի դիրքերն այն ուղղություններում, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ. Վիտալի Մանգասարյան
  • Փաշինյանն անուղղակի դիմում է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին… Հնարավոր է ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի վրա խաղադրույք չկատարի. Քաղտեխնոլոգ

«Հիմա, որ Ադրբեջանը նման բան է ասում, մենք ասենք՝ վե՞րջ, մենք մեր օրակարգից հրաժարվո՞ւմ եք, չե՞նք գնալու այս ճանապարհով։ Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով և ունենանք նոր Սահմանադրություն, սա շատ կարևոր ու սկզբունքային հարց է։

Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կսկսենք հանրային քննարկումներ ու կուղարկենք խորհրդարան։ Կփորձենք մեր ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա շատ սկզբունքային հարց է և սա ՀՀ պետության հարատևությունը որոշելու ու լուծելու հարցն է։ Կփորձենք համոզել, չստացվեց, ուրեմն՝ կգնանք ուրիշ սցենարով, այդ թվում՝ կարող ենք և արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է։

Ամեն դեպքում ինձ համար խնդիր է, որ ըստ էության ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և Սահմանադրության փոփոխության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման։ Կարծում եմ, եթե ՀՀ ժողովուրդն ուզում է այս հանձնառությունը տեսնել իրագործված, ուրեմն՝ մենք միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե ժողովուրդը չի տեսնում այդ առաքելությունն իրագործելու հանձնառությունը, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է։ Հետևաբար՝ սա ինձ համար չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ ցանկանում է հստակ արձանագրել, թե ինչ թեմայի մասին են խոսում, հավելելով, որ խոսում է ՀՀ պետության հարատևման օրակարգի մասին։

«Այն բանաձևը, որը դրված է մեր պետության ձևավորման հիմքում, իր էությամբ բացառում է ՀՀ հարատևությունը, իմ խնդիրն է, որպեսզի այդ հարցը լուծենք, ինձ համար սա քաղաքական առաքելություն է։ Ակնկալում եմ, որ ՀՀ ժողովուրդը կսատարի այս քաղաքական առաքելությանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Edgar Tavakalian:
Related Post