Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բաց լինի նավերի համար: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է.ցանկացած նավ, որը կփորձի անցնել այս ջրուղին, հսկայական խնդիրների առաջ կկանգնի։ Ինչու է Ամերիկան թույլ տալիս նավերին անցնել ջրուղով, որտեղ անվտանգության հսկայական խնդիրներ են առաջանում պայմանավորվածությունների բացակայության պատճառով:
Իրանը ոչ մի կերպ չի ենթարկվի ոչ տնտեսական պատժամիջոցներին, ոչ էլ ռազմական սպառնալիքներին։ Միակ հարմար լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են»,- նշել է Արաղչին։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Parkev Tvankchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b8%d6%80%d5%ba/