Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ

Հոկտեմբեր 12, 2026

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ով կալանավորվել է 2 ամսով, ուղերձ է հղել կալանավայրից:
·
«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար:

Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:

«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք:

Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ…
Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝

1. Չվախենալ վիժվածքներից

2. Վախենալ ճորտ լինելուց

Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Vorskanian Yeghisabet. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/13/%d5%bf%d5%be%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b4-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%9d-1-%d5%b9%d5%be/

Leave a Reply