Հոկտեմբեր 10, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջուկային հակամարտության սպառնալիքը, հետագա էսկալացիայի հեռանկարները և մեծ պատերազմի ռիսկերը:
Խոսվել է նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքների, ինչպես նաև համաշխարհային և ամերիկյան շուկաներ ռուսական դիզվառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Անդրադարձ է կատարվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ամերիկյան քաղաքների ուղղությամբ հնարավոր հրթիռային հարվածների մասին Թրամփի հայտարարություններին և հակամարտության ընդլայնման ռիսկերին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախագծին, դրա աշխարհաքաղաքական նշանակությանը, Իրանի դիրքորոշմանը և տարածաշրջանային անվտանգության վրա հնարավոր հետևանքներին։
Բացի այդ, դիտարկվել են միջազգային իրավիճակի ընդհանուր սրացումը, Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը և համաշխարհային ճգնաժամի զարգացման հեռանկարները:
Հայկ Դերզյան
—