Փաշինյանը, Փաշազադեն և Ալիևը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու․ Տեր Վրթանես քահ

Հոկտեմբեր 10, 2026

Եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովը ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է։ ԱԺ-ն օրենսդիր մարմին է և պետք է հսկի կառավարության գործունեությունը։ Այն ունի կանոնակարգ-օրենք, որի շրջանակը չի կարող գերազանցել ՀՀ Սահմանադրությունը։ Արման Եղոյանի գլխավորությամբ՝ միայն ՔՊ-ականներից բաղկացած հակասահմանադրական հանցախումբը չի կարող զբաղվել եկեղեցու ներքին հարցերով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Իրենք, իհարկե, կարող են հանդես գալ հանրային կարևոր և մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերով, որը կարող է նաև եկեղեցին լինել, բայց ոչ այս պարագայում, քանի որ եկեղեցին Սահմանադրությամբ անջատ է պետությունից։ Սա Սահմանադրության և իրենց լիազորությունների ընդարձակում է, որի իրավունքն իրենք չունեն։ Նման իրավիճակներում ՍԴ-ն պետք է կասեցնի այսպիսի հանցախմբերի ձևավորումը։ Իրենք դեռևս նախընտրական փուլում էին հակասահմանադրական դրույթ ներառել իրենց ծրագրում, սակայն անգամ դրա արդյունքում հասարակության մեծամասնության ձայները չստացան»,- ասաց հոգևորականը։

«Չնայած վարչական ռեսուրսի չարաշահմանը, ընտրաթոշակին, պաշտոնների խոստացմանը, իրենք 50+1 տոկոս ձայն չստացան։ Մեծաթիվ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանը գիշերն իր տոկոսն էր հայտարարում, Վահագն Հովակիմյանն էլ նկարում էր դա։ Բայց անգամ մեծամասնություն ստանալու դեպքում նրանք նման իրավասություն չունեին։ Քանի որ Փաշինյանը հասարակության մեծամասնության աջակցությունը չի վայելում, առավել ևս՝ եկեղեցու դեմ պայքարի հարցում հանրության աջակցությունը չունի։ Նա ունի 4-5 տոկոսանոց աջակիցների փոքր խումբ։ Ում որ նա սկսում է քննադատել, հասարակությունը սկսում է ավելի շատ պաշտպանել նրան»,- նշեց Տեր հայրը։

Կարդացեք նաև

  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը
  • «Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել. Ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին». Վարդանիձորի նախկին ղեկավար

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ հակաեկեղեցական արշավն այս իշխանությունը սկսել է դեռևս իր ընդդիմադիր տարիներից․ «Արհեստականորեն ստեղծում էին հարցեր և զբաղվում հակաեկեղեցական քարոզով։ Նրանք փորձում էին այս կետին մոտենալ դեռևս 20-25 տարի առաջ։ Երբ 2018-ին Փաշինյանը եկավ իշխանության, հակաեկեղեցական շարժում սկսեց և փորձեց կաթողիկոսի փոփոխության թեման բարձրացնել, բայց դրանում նա անուղղակիորեն էր մասնակցում։ 2018-ի վերջում օտարերկրյա ֆինանսավորմամբ մի խումբ ՀԿ-ներ զեկույց ներկայացրին կառավարությանը, որով նրանից պահանջում էին բարեփոխել եկեղեցին»:

«Քանի որ հակաեկեղեցական արշավն այս ամբողջ ընթացքում արդյունքի չէր հասնում, իշխանությունը ստիպված եղավ առաջին դեմքով հարձակում սկսել եկեղեցու դեմ։ Այն սկսվեց ճիշտ այն պահին, երբ Ադրբեջանում նման պահանջ հնչեց։ Ձերբակալեցին սրբազանների, կաթողիկոսի դեմ գործ հարուցեցին, բայց եկեղեցու հեղինակությունը ժողովրդի շրջանում միայն աճեց։ Քանի որ իշխանությունն անուղղակի միջոցներով տապալվել է, անցել է ուղիղ հարձակման»,- ասաց Հրանտ Միքայելյանը:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/11/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%83%d5%a1%d5%b7%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a4%d5%a5%d5%b6-%d6%87-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%b0/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply