Հոկտեմբեր 6, 2026
«Ադրբեջանցի զինվորը հատել է ՀՀ սահմանը, որի մասին մեր գործընկերների կողմից հարց տալու ժամանակ ՔՊ-ից սկսեցին ծիծաղել, և դա լարեց իրավիճակը»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Ադրբեջանցին հատել է սահմանը՝ 15 կմ խորք է եկել, մտել է հայկական գյուղ, մտել է մարդու տուն, մորը երեխաների ներկայությամբ կրակել է, և մայրը հրաշքով է փրկել իր երեխաներին: Գալիս ասում են՝ Ադրբեջանը տեղեկացրել է մեզ, ասում ենք՝ շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում: Հինգ օր ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում: Գիտե՞ք՝ ինչ էր անում պաշտպանության նախարարը՝ ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում:
Ձեր համակարգն այնպես է դրված, որ պաշտպանության նախարարը փոխանակ պաշտպանությամբ զբաղվի, դա քաղաքական ընտրական պաշտոն է ձեզ համար: Փոխեք էդ մարդուն, արդեն որերորդ դեպքն է՝ սպանություններ, ինքնասպանություններ են լինում բանակում:
Չի կարում էդ մարդը, չի ձգում, ինքն էլ գիտի, որ չի ձգում, դուք էլ գիտեք: Պրոֆեսիոնալ զինվորական պիտի լինի այդտեղ: Դա է հիմնական խնդիրը Հայաստանի՝ պաշտպանողականությունը: Ինքն էլ չի ձգում, չի կարում: Ու էսօրվանից մենք պետք է ֆիքսենք, որ հայ կինը չի հայոց սահմանների պաշտպանը, այլ՝ դա մեր բանակն է, մեր ԱԱԾ-ն է: Ոչ մեկը տուն չէր մտնում մինչև սա: Չէին գալիս և տեսնում՝ տունը փլավ է կերել նստած»,- շարունակեց «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում
—