X
    Categories: News

Թուրք է մտել Հայաստան, փորձել է ընտանիք սպանել, պիտի ասեն՝ չենք հանձնելու. Նա

Հոկտեմբեր 6, 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, նշեց՝ թուրք է մտել Հայաստան, ՔՊ-ն շեղում է:

«Թուրք է մտել Հայաստան, մտել է ընտանիք, փորձել է սպանել ընտանիքի անդամներին, և իրենք պետք է քաղաքական գնահատական տան: Եվ իրենք պետք է ասեն, որ չեն արտահանձնելու էդ ադրբեջանցուն Ադրբեջան՝ նախորդ դեպքի պես, երբ որ էկավ և մարդ սպանելուց հետո արտահանձնվեց: Եթե ասեն, իհարկե, կասկածը մնալու է, բայց դա քաղաքական քայլ է: Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի տուն մտած և հայերի՝ քաղաքացիական անձանց վրա կրակած մարդուն հանձնել»,- ասաց նա:

Արդյո՞ք կարելի է նրան Բաքվում գտնվող մեր գերիների հետ փոխանակել, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, թե մեր գերիների հետ կապված կարելի է շատ քննարկումներ ունենալ:

«Այս դեպքով մեր դիրքավորումը սա է. այն մարդիկ, որոնք քաղաքացիական անձանց վրա ձեռք են բարձրացնում, զենք են պահում, պետք է ենթարկվեն պատասխանատվության, գնան ԱԱԾ պադվալ և տասնամյակներով այնտեղ մնան: ԱԱԾ պադվալը նման մարդկանց համար է, և ոչ թե հայ ազգի բարերարների և ընդդիմադիր հակառակորդների»,- շարունակեց նա՝ նշելով, որ պետք է ակտիվ որոնողական աշխատանքներ տարվեին Սյունիքում:

Կարդացեք նաև

  • Մարդուն ասեիք՝ գյուղում թուրք կա, որ մարդը իր տուն չմտներ. ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ է. Դավիթ Ղազինյան
  • Ասում ենք՝ ադրբեջանցին հատել է սահմանը, ՔՊ-ից ծիծաղում են. սխալ արտահայտություններ չանեք. Նարեկ Կարապետյան
  • ԱԱԾ-ում պաշտոնանկությունների 6-ամյա շղթան՝ Շահումյանից Սանամյան․ ի՞նչ է ակնարկում Անդրանիկ Քոչարյանը

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի՝ «շուն պահելու առաջարկին», Նարեկ Կարապետյանն ասաց, որ պետական համակարգ է ստեղծված, պարգևավճարներ են ստանում, հարկատուները գումար են վճարում այդքան, ամբողջ համակարգը չի կարողանում անվտանգության հարց լուծի՞, շունը պիտի լուծի՞:

Մանրամասները՝ տեսանյութում




—

Ophelia Vardapetian:
Related Post