«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների և մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, և սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը:
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել լրատվականներից մեկի՝ ««Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ». Նիկոլ Փաշինյան» վերնագրով հրապարակման ներքո կատարած մեկնաբանության համար: Նա գրել է. «Էս թուրք Նիկոլին վերացրեք»։
Մեկ այլ օգտատիրոջ` Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «Բոլորին կախաղան` ժողովուրդը ազատվի» մեկնաբանության համար։ Օգտատերերը, մեր տեղեկություններով, հրավիրվել են Քննչական կոմիտե, նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է բացակայելու արգելքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/verelq-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d6%86%d5%a5%d5%b5%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%84%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a3%d6%80%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%87-%d5%b4/