Վիժվածքը կառավարության նիստ ա անցկացնում ու, սովորության համաձայն, դեբիլների համար նախատեսված՝ հեքիաթների նոր շարան բստրում: Բյուջեն աճում ա, ՊՆ բյուջեն ավելանում ա, մարդիկ տունը նստած հարստանում են, բոլորը երջանիկ են… Իսկ փաստացի 2026-ի բյուջեն թերակատարվել է 14%-ով, ու ամենաշատը հենց ՊՆ բյուջեն ա տուժել՝ 19% կրճատում: Սրանք պլանավորել էին 3,7 տրլն բյուջե, փաստացի 3,2-ից ավելի տարվա վերջ դժվար ձգեն: Բայց քանի որ պաշտոնապես ամեն ինչ լավ ա, կառավարությունը որոշել ա հաջորդ տարի 4 տրիլիոնանոց բյուջե… չկատարի: Այսինքն՝ միակ բանը, որ աճելու է, դա չկատարված բյուջեի չկատարված մասն է: Նույն հաջողությամբ կարող էին 40 տրլիոնանոց բյուջե գրեին 4-ի փոխարեն, ընդ որում՝ ոչ թե դրամ, այլ դոլար:
Էդ ապուշն ասում ա՝ մարդիկ տանը նստած, բան չանելով, հարստանում են, քանի որ իրենց տան գինը թանկանում է: Խնդիրը նրանում է, որ տան գնի թանկանալուց էդ տան նիսյա միլիոնատեր սեփականատերը չի կարա օգտվի, քանի որ տունը, եթե ծախի, նաղդ բոմժ կդառնա, բայց նույն տան գնի պատճառով նաղդ թանկանում է ամեն ինչ՝ գույքահարկից սկսած, մթերքով վերջացած: Մեր նիսյա միլիոնատերները, նաղդ աղքատանում են…
Իսկ հողի վրա տնտեսական վիճակը կարելի է հասկանալ Կենտրոնական Բանկի վերջին քայլի հետևանքներով: ԿԲ-ն ինֆլյացիան զսպելու համար տոկոսադրույքը բարձրացրեց, որի հետևանքով պիտի բարձրանային բանկերի ավանդների և վարկերի տոկոսները, մինչդեռ տեղի ունեցավ հակառակը… Այսինքն՝ ստեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները:
Մոսսադում էս ստանդարտ օպերացիան անվանվում է «Լիբանան»…
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a7-%d5%b0%d5%b8%d6%80%d5%ab/