Verelq: Պուտինն արգելել է ՌԴ-ից ավելի քան 1մլն ռուբլի կանխիկ գումար դուրս բեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել է ֆիզիկական անձանց երկրից դուրս բերել 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՊՀ անդամ երկրներ, որոնց թվում են Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան:


Այս մասին հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:


Փաստաթուղթը նախատեսում է որոշակի բացառություններ: 1 մլն ռուբլուց ավելի գումարը կարող է դուրս բերվել որոշակի միջազգային օդանավակայաններով, եթե ճանապարհորդը ներկայացնի պաշտոնական բանկային քաղվածքներ, որոնք հաստատում են, որ միջոցները օրինականորեն են դուրս բերվել ռուսական բանկերում առկա հաշիվներից կամ ավանդներից: Սա վերաբերում է քաղաքացիներին, ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին:


Նշվում է, որ արգելքը չի տարածվում նաև այն անձանց վրա, որոնք տեղափոխում են 1 մլն ռուբլուց ավելի գումարներ՝ միջազգային և միջկառավարական կազմակերպություններում Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին աջակցելու համար. նման դեպքերը պահանջում են համապատասխան ծանուցում Արտաքին գործերի նախարարությանը:


«Արգելքը խախտելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ՌԴ կանխիկ արժույթը ֆիզիկական անձանցից ենթակա է առգրավման՝ 1 մլն ռուբլին գերազանցող չափով, իսկ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջությամբ», – ասվում է փաստաթղթում։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/30/verelq-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bc%d5%a4-%d5%ab%d6%81-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6-1%d5%b4%d5%ac%d5%b6/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply