Խորհրդարան է այցելել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակ

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը և հանձնաժողովի անդամներ Հայկ Ֆարմանյանը, Արթուր Խաչատրյանն ու Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։


Հանձնաժողովի նախագահը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև մասնագիտական երկխոսության, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, Հայաստանի երկարաժամկետ կայունությանը նպաստող քայլերի տեսանկյունից։ Լիանա Մանուկյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական կլինի։


Իր հերթին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանը ներկայացրել է այցի նպատակը, կարևորել Ազգային ժողովի հետ համագործակցությունը, անդրադարձել ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կատարման ընթացքին և թիրախներին, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ բյուջեի պակասուրդին և ԿԲ պահուստների մակարդակին:


Անդրադարձ է կատարվել ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությանը, էներգետիկ և ջրային ոլորտներին, պետական պարտքի կառավարմանը, տնտեսական աճին և ռիսկերին, գնաճին, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի։


Հանդիպմանը ներկա է եղել նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Aram Torosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b4%d5%b0-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/

Leave a Reply