Սեպտեմբեր 23, 2026
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Նա նշել է, որ TRIPP նախագծի իրականացումը կբացի տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ 1990-ականներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է:
«ԹՐԻՓՓ-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը և դրա շրջանակում՝ երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Դա կփոխի միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԹՐԻՓՓ-ին զուգահեռ արդյունք կամ վերջնարդյունք կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
Հաջորդիվ նա անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը և հիշեցրել, որ ԱՄՆ-ի հետ 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է արհեստական բանականության 3 կենտրոն:
«Դրանցից երկուսը շատ մեծ մասշտաբի ներդրումային նախագծեր են. Firebird ընկերությունը, համագործակցելով NVIDIA-ի հետ, հիմնել է մոտ 500 միլիոնի ներդրումային ծրագիր, հաջորդը՝ Eleveight AI ընկերությունն է, որն արհեստական բանականության հաջորդ գործարանն է հիմնել ՀՀ-ում»,- մանրամասնել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, նա վստահեցրել է, որ նոր տեխնոլոգիաների պայմաններում ՀՀ-ն ինքնաբավ լինելու հնարավորություն ունի, հատկապես հաշվի առնելով արևային էներգետիկայի արտադրության ռեսուրսը:
«Ատոմակայան ունենք, որը խորհրդային ժամանակներում է կառուցվել, և այդ ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին։ Ներկայում մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին: Այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ, և փնտրում ենք լավագույն առաջարկը, որ տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը»,- ասել է Փաշինյանը:
Շարունակելով խոսքը, նա ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ վերջին շրջանում բազմազանեցվել է նավթաբենզինային և ներմուծման շուկաները:
Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը չի անտեսվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցման թեման: Փաշինյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը համապատաասխան օրենք է ընդունել, այնուհետև թեմայից շեղվել է և ուշադրություն հրավիրել, որ տնտեսական կապերից զատ՝ իրենց քաղաքականությունն է՝ բազմազանեցնել քաղաքական կապերը, ուստի ռազմավարական գործընկերություն է հաստատվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jhanna Virabian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/25/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%bd%d5%a1/