[Press] From U.S. Peace Corps

Այս տեսանյութը պատմում է Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորների և նրանց հայ 
ընտանիքների մասին - 
https://urldefense.proofpoint.com/v2/url?u=https-3A__www.youtube.com_watch-3Fv-3D-2DAHCnjnr6-5Fc-26feature-3Dyoutu.be&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=SHJrta3HGsY2Ez61ecT0RM7Z7EhlKiX1niRbnb_4vT4&s=m7ae8G6AvbnJ3StvRQ2s7OPaC6bWd2gWbZZ5uyVzb_o&e=

[cid:[email protected]]
ԱՄՆ Խաղաղության կորպուսի ևս 37 կամավորներ երդվեցին ծառայել հայ ժողովրդի կողքին
1992թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի Հայաստան է ժամանում Ամերիկայի Միացյալ 
Նահանգների Խաղաղության կորպուսի մոտ քառասուն կամավոր։ Այս 27 տարիների ընթացքում 
Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր։
Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրի և Հայաստանում 
ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ տեղի 
ունեցավ կամավորների նոր խմբի երդման արարողությունը․ ևս 37 ամերիկացի կամավոր 
հանդիսավոր երդվեց ծառայել հայ ժողովրդի կողքին։ Այս կամավորները կշարունակեն այն 
առաքելությունը, որ սկսել են նախորդները․ հայ ուսուցիչների հետ միասին անգլերեն 
կսովորեցնեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և կաշխատեն հասարակական 
կազմակերպություններում։
Իրենց ծառայության երկու տարիների ընթացքում կամավորները կապրեն Հայաստանի տարբեր 
մարզերում,  հայ ընտանիքներում և կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը։
Իր ելույթում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Սանի Լուն 
նշեց. «Այսօր այստեղ գտնվող այս կանայք և տղամարդիկ ներկայացնում են Հայաստանի հետ 
բարեկամական կապերն ամրացնելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը և  մեր 
նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին»։
Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և 
քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ  110 կամավոր:


HRKH-7832.jpg

HRKH-7832.jpg


HRKH-8256.jpg

HRKH-8256.jpg


HRKH-8397.jpg

HRKH-8397.jpg


HRKH-8066.jpg

HRKH-8066.jpg

_______________________________________________
Press mailing list
[email protected]