Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշներ կարտադրվեն

  • 21.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

10
 249

Այսօր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։


Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: